Այսօր կորոշվի՝ արդյոք Լատվիայում ռուսերենը կդառնա՞ երկրորդ պետական լեզու, թե՞ ոչ
Այսօր Լատվիայում մեկնարկում է ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հարցով հանրաքվեն: Այս հարցի քննարկումը լուրջ առճակատում է առաջացրել երկրի ներսում: Երկրի տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Լատվիայի նախկին նախագահ Զատլերսը, դիմել են ռուսախոս բնակչությանը` կոչ անելով դեմ քվեարկել այս հարցին, քանի որ դրական որոշումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել երկրում:
Ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Մայրենի լեզու» կազմակերպության անդամ Վլադիմիր Լինդերմանը, որին միացել է «Համաձայնության կենտրոն» կուսակցությունը: Վերջինս հաղթել էր անցած խորհրդարանական ընտրություններում, և այդ կուսակցությանն է սատարում երկրի ռուսախոս բնակչությունը: